Ռուս նախկին օլիգարխ Բորիս Բերեզովսկին ստիպված կլինի վաճառել իր ուենցվածքը պարտքերը մարելու համար: Գրում է The Times-ը:
Հրատարակչությունը հայտնում է, որ Բերեզովսկին կվաճառի իր ունեցվածքը, այդ թվում նաև «Կարմիր Լենին» նկարը, որը պատկանում է Էնդի Ուորհոլի գրչին: Նկարը ստեղծվել է 1987 թվականին: Այն գնահատվել է 30-50 հազար ֆունտ ստերլինգ:
Հրատարակչության տեղեկացմամբ` Բերեզովսկին վաճառում է մի շարք արվեստի գլուխգործոցներ, փակում լոնդոնյան թաղամասերից մեկում գտնվող իր գրասենյակը, հեռացնում աշխատողների մի մասին:
Նա վաճառում է իր ունեցվածքը կրեդիտները մարելու և իրավաբանի պարտքերը վերադարձնելու նպատակով: Այս կապակցությամբ հրատարակչությունը հիշեցնում է մի քանի դատավարություն: 2012 թվականին Բերեզովսկին հայց ներկայացրեց «Չելսի» ֆուտբոլային ակումբի սեփականատիրոջը` ռուս միլիարդեր Ռոման Աբրամովիչի դեմ` պահանջելով 5 միլիոն դոլար փոխհատուցում: Սակայն դատարանը մերժեց նրա հայցը և Բերեզովսկիին անվանեց անվստահելի վկա, ինչի պատճառով օլիգարխը ստիպված եղավ տուգանքներ վճարել: