Գյումրու վագոն-տնակներում, կարիքի մեջ գտնվող ընտանիքներին հասցեագրված, «Շիրակ կենտրոնի» «Ջերմություն վագոն-տնակներում պատսպարված ընտանիքներին» բարեգործական ամենամյա ձեռնարկին նախկինում միացել ու աջակցություն են ցուցաբերել , գրեթե բոլոր մայրցամաքների, մի շարք երկրներում բնակվող, մեր տասնյակ հայրենակիցներ՝ բացառությամբ Ռուսաստանի դաշնությունում բնակվողների: Բարեբախտաբար օրերս, այդ՝ այսպես ասած «ավանդույթը» խախտեց Մոսկվայում բնակվող մեր հայրենակից Արամը:

Նրա կողմից տրամադրված միջոցներով ձեռք բերված վառելափայտի բաժանման մասին է պատմում ներկայացվող տեսանյութը: