Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի կին Կարլա Բրունին ժխտում է, թե իր նոր ալբոմի երգերից մեկը ծածուկ հարձակում է ներկայիս նախագահ Օլլանդի վրա: Այս մասին գրում է Газета.ру-ն:

«Այդ երգը տհաճ, անդաստիարակ մարդկանց մասին է, որոնք ինձ համար անհասկանալի են»,- բացատրել է Բրունին`պատասխանելով այն հարցին, թե ինչ է թաքնված «Պինգվին» ստեղծագործության տակ:

Radio France Интернатионале-ի հավաստմամբ` երգի հերոսին Օլլանդի հետ կապելը պայմանավորված է մի քանի փաստերով:

«2012 թվականի մայիսի 15-ին` իշխանությունը փոխանցելու արարողության ժամանակ, Օլլանդը Սարկոզիին և նրա կնոջը չի ուղեկցել մինչև մեքենան: Նման սառը վերաբերմունքը, Բրունի-Սարկոզին, կարծես թե, նրան չի ներել»,- նշում է ռադիոկայանը`հավելելով,- «Ոչ տգեղ, ոչ գեղեցիկ պինգվին` ոչ բարձրահասակ, ոչ ցածրահասակ, ոչ պաղ, ոչ տաք, ոչ այո ու ոչ էլ ոչ…»:Այստեղ էլ են լրագրողները նկատել սատիրիկ նուրբ ակնարկը, քանի որ նախընտրական շրջանում աջերը սոցիալիստ լիդեր Օլլանդին կոչում էին այսպես` «Պարոն ոչ այո ու ոչ էլ ոչ»: