«168 Ժամ» թերթը գրում է.

«Զինադադարի խախտումների անպատժելիությունն արդեն իսկ լայն տարածում է գտել, և միջազգային միջնորդները պետք է գործի անցնեն, այլապես կարող են ամբողջությամբ կորցնել իրենց մանդատը»,- «168 Ժամ» թերթի հետ զրույցում ասել է անգլիացի քաղաքագետ, Լոնդոնի «Հաշտեցման ռեսուրսներ» («Conciliation Resources») կազմակերպության Կովկասյան ծրագրի ղեկավար Լոուրենս Բրոյերսը՝ խոսելով նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի մասին:

Փորձագետի գնահատմամբ` ադրբեջանական այդ սադրանքի նպատակը ղարաբաղյան խնդրի մասին աշխարհին հիշեցնելն էր, ու թեև հայկական ուղղաթիռը խոցելն Ադրբեջանում համարում են հաջողություն, իրականում այն բացահայտում է Ադրբեջանի ռազմավարական տեսլականի բացակայությունը:

«Միջազգային խաղացողներն արդեն իսկ խիստ քննադատության են ենթարկվել հայ մեկնաբանների կողմից՝ կողմերի միջև հավասարության նշան դնելու և զինադադարը խախտողի անունը չշեշտելու համար: Ադրբեջանը կարող է սրան պատասխանել, թե դա տեղի է ունեցել օկուպացված տարածքում, բայց այդ դեպքում ի՞նչ արժեք ունի Ադրբեջանի խոստումը զինադադարի ռեժիմին հավատարիմ մնալու վերաբերյալ: Ադրբեջանն այս նեղմիտ ռազմավարության պատճառով կարող է ընդհանրապես իրեն անկյուն մղել»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: