«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Չնայած Երևանում «Քարֆուր» հիպերմարկետի բացումը հայտարարված է 2015թ. հունվարին, ֆրանսիական ընկերությունը «Երևան մոլում» իրեն հատկացված տարածքում մի քանի օր է առևտուր է կազմակերպում։ «Քարֆուրը» մոտ 40 քմ տարածքում տոնածառեր և ամանորյա խաղալիքներ է վաճառքի հանել։

Ընկերության աշխատակիցները մեր թղթակցին հայտնել են, որ ինչպես հայտարարված է, «Քարֆուր» հիպերմարկետը բացվելու է հունվարի վերջին, պարզապես Ամանորի կապակցությամբ նախատոնական առևտուր է կազմակերպվում։ Դատելով տոնածառերի և խաղալիքների պիտակներից՝ վաճառվող ապրանքը Հայաստան է բերվել «Քարֆուրի» Թբիլիսիի մասնաճյուղից. Պիտակների վրա գրված է «Քարֆուր Ջորջիա»»։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: