«Առավոտ» թերթը գրում է.
«21-րդ դարում, երբ ամբողջ աշխարհում ամեն ինչ, այդ թվում նաև ծառայություններն ավտոմատացվում են, տեխնիկան օր օրի զարգանում է, Հայաստանում, կարելի է ասել, ոչինչ չի փոխվում: Զարգացած երկրներում աղբ-մարդ շփումը նվազագույնի է հասցված, իսկ մեզ մոտ աղբահանությունը նույն մակարդակի վրա է, ինչ 30-40 տարի առաջ էր:
Մալաթիա համայնքի աղբահանության պատասխանատուն ասում է՝ «մի քիչ էլ դիմացեք, բան չմնաց, շուտով՝ 2 ամսից օտարերկրյա նոր օպերատոր կգա՝ աղբահանության ոճն էլ, որակն էլ, շունչն էլ կփոխվեն, լրիվ «կուլտուրական» աղբահանություն կլինի»»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: