2015թ.-ին ամերիկյան System of A Down խումբը կժամանի Մոսկվա, որտեղ և կկայանա նրանց համերգը: Նախատեսվում է համերգը անցկացնել ապրիլի 20-ին «Օլիմպիական» մարզահամերգային համալիրում: Այս մասին հայտնում է «Мельница» գործակալությունը:
Չնայած համեգը կկայանա ապրիլին, բայց տոմսերի վաճառքը սկսվում է այսօրվանից՝ նոյեմբերի 18-ին: Խմբի առաջնորդ Սերժ Թանկյանը մշտապես ուրախացնում է իր երկրպագուներին նոր անհատական և համատեղ ծրագրերով։ Թանկյանը հայտնի է նաև սիմֆոնիկ նվագախմբի հետ իր ելույթներով։