Մեթյու Սայմոն Հյութոնը իր եղբոր հետ մի յուրօրինակ նվեր մատուցեց ծնողներին նրանց ամուսնության հերթական տարեդարձին։ Այս նշանակալի տոնի առթիվ Մեթյուն ու իր եղբայրը մի ֆոտոնախագիծ էին իրականացրել: Նրանք լուսանկարվել էին այն դիրքերով, որոնցով պատկերված էին իրենց մանկական լուսանկարներում։ Հետագայում տղաները շրջանակի մեջ դրեցին այս բոլոր լուսանկարները և նվիրեցին իրենց ծնողներին։ Ինչպես Մեթյուն նշել է «Reddit»-ի իր էջում, ծնողները շատ էին ուրախացել որդիների այս անակնկալից։