Իրանի Արտաքին գործերի նախարար Հասան Քաշգավին հայտնել է, որ Իրանը և Մեծ Բրիտանիան բանակցություններ են վարում երկկողմ հյուպատոսական հարաբերությունների վերականգման համար: Այս մասին գրում է РИАНОВОСТИ-ն` հղում անելով իրանական Fars գործակալությանը:

Այն բանից հետո, երբ 2011 թվականի նոյեմբերին իրանցի ակտիվիստները հարձակում գործեցին Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան վրա` Իրանի դեմ Բրիտանիայի կողմից կիրառվող սանկցիաների հետ կապված, Մեծ Բրիտանիան իր դիվանագետներին հետ կանչեց Իրանից, ինչպես նաև Իրանի դիվանագիտական ներկայացուցչությունը դուրս բերվեց Լոնդոնից:

Դիվանագիտական հարաբերությունների վերականգնման բանակցությունների այս փուլում Իրանի շահերը Լոնդոնում ներկայացնում է Օմանը, իսկ Մեծ Բրիտանիայինը Թեհրանում` Շվեդիան: