«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Ժողովրդական կուսակցության» նախագահ, օրերս ոչ իշխանական եռյակին միացած Տիգրան Կարապետյանը հաճախ է այցելում քրեակատարողական հիմնարկներ և կալանավորների համար անհրաժեշտ իրեր փոխանցում:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մոտ մեկ ամիս առաջ նա այցելել է «Կոշ» քրեակատարողական հիմնարկ, սակայն ՔԿՀ-ի ղեկավարությունը նրան թույլ չի տվել մտնել ներս և հանդիպել դատապարտյալների հետ: Կարապետյանը ստիպված է եղել ծանրոցները հանձնել, որպեսզի դրանք փոխանցվեն դատապարտյալներին, իսկ ինքը վերադարձել է Երևան: Մեզ հետ զրույցում Տիգրան Կարապետյանը հաստատեց այս տեղեկությունը՝ ասելով. «Այո՛, գնացել եմ, բայց վարչության պետի փոփոխության հետ կապված պահն էր, ու ինձ ասացին, որ չեն կարող թույլ տալ: Միշտ էլ այցելում եմ, ծխախոտ, սուրճ և գրքեր եմ տանում: Առաջ նման խնդիր չկար, իսկ հիմա խնդիր կա, թույլ չեն տալիս մուտք գործեմ ներս, նորանշանակ վարչության պետն այս ամենի հետ կապ չունի, բայց այդ խնդիրը կա»,- ասաց իրեն արմատական ընդդիմություն համարող Տ. Կարապետյանը:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: