Սուրճը, որպես նախընտրելի ըմպելիք, օգտագործում են գրեթե բոլոր երկրներում: 19-րդ դարի սկզբին գիտնականները հայտանբերում են կոֆեինը, որը հետագայում պարզաբանելու էր սուրճի առույգացնող ուժը: Սուրճը, համարվում է տոնուսը բարձրացնող միջոց: Մեզանից շատերը սուրճն օգտագործում են քունը ետ վանելու համար, սակայն երևի քչերին է հայտնի, սուրճի մյուս օգտակար հատկությունների մասին:
Սուրճն օգտակար է ուժեղ գլխացավի դեմ: Գիտնականները պարզել են, որ օրվա մեջ 1-2 բաժակ սուրճը բարձրացնում է տրամադրությունը և ընդհանուր ինքնազգացողությունը: Դրա համար պետք է շնորհակալություն հայտնել դոպամինին՝ նյութ, որը, գիտնականների կարծիքով, պատասխանատու է սուրճ ըմպելիքից մեր կախվածության համար: Բայց մի ոգևորվեք: Նույն հետազոտությունը ցույց է տվել, որ նրանք, ովքեր օրվա մեջ խմում են 2 բաժակից ավելի սուրճ, վտանգում են իրապես հասկանալու, թե ի՞նչ են իրենցից ներկայացնում խուճապային գրոհների նոպաները:
Սուրճ արադրող ընկերություններից մեկը ՝ կարևորելով իր ապրանքանիշի ճանաչելիությունը ու մեծ նշանակություն տալով շարժական գովազդի գործունեությանը՝ սկսել է համագործակցել հայկական շուկայում մրցակիցը չունեցող «Մոշն Թայմ» (Motion Time) ընկերության հետ՝ իր ապրանքանիշի տվյալները փակցնելով տվյալ ընկերության միկրոավտոբուսների վրա: Որոնք էլ շրջելով քաղաքով մեկ՝ ավելի ճանաչելի կդարձնեն ապրանքանիշը: