«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Ռոբերտ Քոչարյանը գրասենյակի պաատասխանատու Վիկտոր Սողոմոնյանը երեկ armlur-ին ասել է, որ իր ղեկավարը տասը օր է, ինչ հանրապետությունում չէ։

Նրա խոսքերով՝ Ռոբերտ Քոչարյանը Հայաստան վերադառնալուց հետո կարտահայտի իր կարծիքը երկրում տիրող քաղաքական գործընթացների և այլ կարևոր հարցերի վերաբերյալ: Նա նաև ասել է, որ այս օրերին, երբ Քոչարյանը Հայաստանում չէ, ինքը ֆիզիկապես հնարավորություն չի ունեցել անձամբ ճշտելու նրա դիրքորոշումը քաղաքական գործընթացների կամ եռյակի գործունեության մասին»: 

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: