«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Գագիկ Ծառուկյանը երեկ հանդիպել է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանի հետ։ Իր խոսքում վերջինս կրկնեց Տեր-Պետրոսյանի այն միտքը, որ Ծառուկյանը կարող է իշխանությունը վերադարձնել ժողովրդին։

Ծառուկյանն իր խոսքում նշել է, որ ժողովրդի 90-95 տոկոսն իրենց կողքին է ու իշխանափոխություն է ցանկանում։ Նա նորից ընդգծել է, որ կարևոր են համախմբումն ու մարզային շտաբերի բացումը»: 

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: