Այսօր՝ նոյեմբերի 19-ին, ԱԺ արտահերթ նիստում 89 կողմ, 6 դեմ և 4 ձեռնպահ քվեարկությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
ԱԺ-ում այսօր 67 կողմ, 7 դեմ և 25 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունվել է նաև կառավարության կողմից ներկայացրած` «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը: