«Խնկո Ապոր» անվան գրադարանում գործում է նոր աղանդը, որը ծավալում է ակտիվ քարոզչական գործունեություն: Այսօր՝ նոյեմբերի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին պարզաբանեցին Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահներ Սևակ Հովհաննիսյանը և Դանիել Պետրոսյանը:

«Բազմաթիվ զանգեր են եղել այն մասին, որ Խնկո Ապոր անվան գրադարանում իրականացվում են բուժումներ, սակայն այս պահին այդ կազմակերպության մասին մենք չունենք տվյալներ: Մենք կիրակի օրը գնացինք այնտեղ, պազելու թե այդ ամենը համապատասխանում է իրականությանը, թե ոչ: Նշեմ, որ այդ օրը գրադարանում իրոք հավաք էր անցկացվում, որին իրոք մեզ չթողեցին մասնակցել, քանի որ ճանաչեցին: Նմանատիպ պետական կառույցներում Մշակույթի նախարարությունն է թույլտվություն տալիս հավաքներ կամ միջոցառուներ իրականացնելու համար»,- այս մասին նշեց Դանիել Պետրոսյանը:

Նրա խոսքին լրացրեց Սևակ Հովհաննիսյանը,- «Հարց է ծագում, թե որն է պատճառը, որ մասնակիցները ներս են մտնում ոչ թե գլխավոր մուտքից այլ հետևի  կողմից: Իրավունք են վերապահում միացնելու բարձրախոսները, ինչպես նաև օգտվում են գրադարանի գույքից: Մենք խոսեցինք գրադարանի տնօրեն՝ Ռուզաննա Տոնոյանի հետ, ով սկզբում հերքեց ասելով, որ հնարավոր չէ, սակայն իմանալով, որ մենք տեսել եք այդ ամենը, ասաց, որ կարող է եղած լինի, քանի որ հասարակական կազմակերպությունները հաճախ են մեզանից վարձակալության համար տարածքներ խնդրում»: