Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Նիստի օրակարգում ընդգրկված «Պետական գույքն օտարելու մասին» որոշման նախագիծը, ըստ որի Երևանի Կիևյան 2-րդ նրբանցքի N 18 հասցեում գտնվող ավելի քան 450 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները և դրանց օգտագործման և սպասարկման համար անհրաժեշտ 0,04095 հա հողամասն օտարվելու էր դասական աճուրդով, վարչապետ Հովիկ Աբրահամյանի առաջարկով օրակարգից հանվել է լրացուցիչ քննարկման նպատակով և նշված վայրում բնակվողների շահերը հաշվի առնելու պատճառաբանությամբ:
Հիշեցնենք նաև, որ այսօր՝ նոյեմբերի 19-ին, ԱԺ արտահերթ նիստում 89 կողմ, 6 դեմ և 4 ձեռնպահ քվեարկությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: