Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտնել է, որ ամենայն հավանականությամբ երկրում կոնֆլիկտը դեռ երկար է տևելու: Գրում է Rosbalt-ը:

«Կռիվը երկար կտևի, քանի որ մենք պայքարում ենք տերորիզմի դեմ, որին չի կարողանում հաղթել աշխարհի ոչ մի ուժ: Բայց մեր իրադրությունը բարելավվել է ինչպես քաղաքական մակարդակում, այնպես էլ ռազմական»,- ասել է Ասադը:

Նախագահը նշել է, որ նա պատրաստ է երկխոսություն վարել ընդդիմության հետ, սակայն ընդդիմության շրջանում առաջացած տարաձայնությունները խանգարում են:

«Մենք երբեք չենք հրաժարվել և չենք հրաժարվի երկխոսությունից, բայց մենք պետք է իմանանք թե ում հետ ենք խոսելու: Թող սկզբում իրենք համաձայնության գան, հետո կտեսնենք»,- հայտնել է Ասադը:

Մինչ այդ Ստամբուլում երկօրյա հանդիպման ժամանակ Սիրիայի ընդդիմությունը ընտրելու է անցումային կառավարության ղեկավարին: