«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Երեկ ՀՀ ԱԺ-ում «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի նախագիծն արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանի կողմից ներկայացնելիս պատգամավորները չէին թաքցնում, որ զեկուցողի վրա վրդոված են: Փոխնախարարի վրա վրդոված էին նաև ՀՀԿ-ական պատգամավորները: Նրանցից մի քանիսն անգամ բանավիճում էին Արսեն Մկրտչյանի հետ: Վերջինս չէր էլ փորձում սիրաշահել իշխանական պատգամավորներին: Բանն այնտեղ հասավ, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանի նյարդերը տեղի տվեցին, և նա լքեց նիստերի դահլիճը: Նշենք, որ այս նախագծով առաջարկվում է կարգավորել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից անձնական տվյալները մշակելու և պահպանելու կարգն ու պայմանները:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ անկախ «նեղացվածության աստիճանից»՝ ՀՀԿ-ն, միևնույն է, նախագծին կողմ է քվեարկելու, քանի որ այն մշակել և խորհրդարան է ներկայացրել սիրելի Կառավարությունը»։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: