Կամո Գեորգիի Դանիելյան (1961 - 1992) - Արցախյան ազատամարտի հերոս:
Կամո Դանիելյանը 1988 -1991 թթ. մասնակցել է Գետաշենի ենթաշրջանի, Շուշիի (Բերդաձոր), Հադրութի (Խանձաձոր, Տող, Մոխրենես), Ասկերանի (Խրամորթ, Փառուխ, Դահրազ, Խոջալու, Քյաթուկ), Մարտունիի (Ղարադաղլու) շրջանների ինքնապաշտպանական մարտերին:
1991 թվականի հունիսի 1-ին Կամո Դանիելյանը, սաֆոնովյան ռեժիմի պայմաններում, ձերբակալվել է և պահվել Բաքվի բանտում, որտեղից ազատվել է գրեթե հաշմանդամ դարձած: Ապաքինվելուց հետո նշանակվել է «Էրեբունի» օդանավակայանի ԼՂ օդագծի պարետ: Շուշիի ազատագրման օրերին Գորիսից տեղափոխել է առաջին անհրաժեշտության բեռներ: Հերթական թռիչքներից մեկի ժամանակ ուղղաթիռը խփվել է, իսկ Կամո Դանիելյանը՝ ծանր վիրավորվել:
1992 թվականի ամռանը, դեռևս չապաքինված, մեկնել է ռազմաճակատ, ղեկավարել Քյաթուկի ինքնապաշտպանությունը և կասեցրել հակառակորդի առաջխաղացումը: Զոհվել է 1992 թվականի հունիսի 27-ին՝ մարտի դաշտում:
Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով: