Մայքլ Ջեքսոնի ընտանիքը հայց է ներկայացրել AEG Live կազմակերպության դեմ, որը 2009 թվականին կազմակերպում էր փոփ երգչի համերգները: Գրում է Itar-tass-ը:
Երգչի ընտանիքը կազմակերպությանը մեղադրում է այն բանի մեջ, որ հենց այդ կազմակերպությունն էր Ջեքսոնի համար վարձել բժիշկ Մյուրեին, որին հետո մեղավոր ճանաչեցին երգչի մահվան մեջ և դատապարտեցին 4 տարվա ազատազրկման:
Ընտանիքը պնդում է, որ երգչի մահից հետո չկայացած համերգներից ստացված գումարը կազմել է ամենաքիչը 40 միլիոն դոլար: Սակայն կազմակերպության ներկայացուցիչները հայտնում են, որ ընտանիքի ներկայացրած գումարը շատ է, քանի որ այդ ժամանակ Ջեքսոնը այնքան էլ համբավ չէր վայելում:
Այս գործով դատավարությունը կսկսվի ապրիլի 2-ին: