Շիրակի մարզի Մեղրաշեն գյուղում 52-ամյա տղամարդ է ինքնասպան եղել: Այս դեպքի շուրջ YerevanNews.am-ի թղթակիցը զրուցեց Մեղրաշենի գյուղապետ Հունան Պողոսյանի հետ, ով տվեց մի քանի պարզաբանում դեպքի վերաբերյալ:

Այն հարցին, թե ի՞նչ առողջական խնդիրներ ուներ ինքնասպանություն գործած քաղաքացին, Պողոսյանը նշեց, որ ինքը կոնկրետ չգիտի, թե ինչ առողջական խնդիրներ է ունեցել:

«Ես այդքան մանրամասն չգիտեմ, թե ինչ հիվանդություն է ունեցել, միայն տեղյակ եմ, որ նա գնացել է հիվանդանոց, հոգեբուժարան է պառկել, բայց թե ինչ են աղտորոշել ես չգիտեմ»:

Ինքնասպանություն գործած անձի ընտանիքի ֆինանսական վիճակի մասին, գյուղապետը ասաց հետևյալը.

«Բավականին ապահովված ընտանիք է: Որդիներից մեկը զինվորական է, մյուսը գտնվում է արտագնա աշխատանքի մեջ: Ինքը երկու տարի է չէր աշխատում, իսկ նախկինում գյուղատնտեսական աշխատանքներով է զբաղվել: Ընտանիքում ենթադրում էին, որ ուզում է նման բան անել: Հսկողության տակ էին պահում, սակայն, երբ  կինը մի պահ գնացել էր կաթ հանձնելու, եկել, տեսել է, որ չկա, մտել է սենյակները, տեսել են՝ արդեն շատ ուշ է»:

Նախնական տեղեկություններով տեղի ունեցածը ինքնասպանություն է: Նա առողջական խնդիրներ է ունեցել: Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Հանգամանքները պարզվում են: