Ոստիկանության Կենտրոնականի բաժնում, հոկտեմբերի 31-ին, ժամը 17.00-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Ամիրյան փողոցի 15 շենքի թիվ 41 բնակարանի հարևանի տնից ձայներ են գալիս, կարծես կողոպուտ են կատարում:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբին նույն օրը, ժամը 18.10-ին, 70-ամյա Ռուզաննա Ե.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 17.00-ին, իր բնակարան մտնելիս, երկու անհայտ անձինք մտել են բնակարան, բացահայտ հափշտակել իր 3 ոսկյա մատանիները, ծեծի են ենթարկել իրեն և դիմել փախուստի:
Այնուհետև նոյեմբերի 18-ին, ժամը 20.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով, «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 33-ամյա Նաիրի Մ.-ին, որը խոստովանել է, որ հանցագործությունը կատարել է ինքը 33-ամյա Վազգեն Ս.-ի հետ:
Նաիրի Մ.-ն ձերբակալվել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ Վազգեն Ս.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն: