21-րդ դարն է: Ներկայումս աշխարհում ֆինանսական և տնտեսական ճգնաժամի ժամանակներ են, որի հաղթահարման համար բիզնեսի ոլորտի ներկայացուցիչները դիմում են մարքեթինգի օգնությանը: Վերջինս բիզնեսի զարգացման և սպառողների տեղեկատվության գրավականն է: Բոլոր ժամանակներում գովազդը եղել և մնում է ապրանքանիշը ճանաչելի դարձնելու միջոց, սակայն գովազդի առավել արդյունավետության համար պետք է մշակել և իրագործել հետաքրքիր և անսովոր նախագծեր` սպառողին չձանձրացնելու համար:
Գովազդի համար հարթակ են հանդիսանում ռադիոն, հեռուստատեսությունը, լրագրերը…
Ներկայումս ոլորտը ընդլայնվել է, իսկ գովազդը քարացած ձևից դարձել է շարժական: Շարժական կամ արտաքին գովազդը ունի մի քանի սկզբունք`
- Այն պետք է լինի աչքի զարնող,
- Տարբերվի մյուս նախագծերից իր բազմազանությամբ և նորարարությամբ,
- Պետք է հիշվող ու տպավորիչ լինի:
Մեր օրերում արտաքին գովազդը մեծ հաջողություններ է գրանցել և ավելի մասայական է դարձել: Այսօր ամեն քայլափոխի կարելի է հանդիպել շարժական գովազդի, որը տեղեկատվություն և մարքետինգ իրականացնելուց բացի, բարձրացնում է նաև քաղաքացիների տրամադրությունը: Իսկ գովազդի ճիշտ ընտրությունը ապահովում է կայուն եկամուտ և բարեկեցություն: