«Որպեսզի ավելի հստակ լինի, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում չկա ոչ մի «չեզոք» տարածք: Բայց կա «ոչ մեկի հող», որը բաժանում է ռազմական ուժերը»,- այս գրառումն իր Twitter-ի էջում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Ուորլիքը «ոչ մեկի հող» տերմինն օգտագործել է նկարագրելու համար երկու հակառակորդ բանակների առաջնային գծերի կամ խրամատների միջև ընկած վիճելի տարածքը:
Հիշեցնենք նաև, որ այսօր՝ նոյեմբերի 20-ին, ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արժրուն Հովհաննիսյանը ասել էր. «Եթե օդաչուները գտնվեին ադրբեջանցիների ձեռքում, ապա հիմա նրանք դրանից շոու էին սարքել: Մեր կարծիքով իրենք էլ չեն կարողանում գտնեն մեր օդաչուներին»: