Վերջին շրջանում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ շեշտակիորեն աճել են հակառակորդի կողմից իրականացվող հրադադարի ռեժիմի խախտումները: Առավել ինտենսիվ կրակահերթեր են արձանագրվում հատկապես ս.թ. նոյեմբերի 12-ին շփման գծի արևելյան հատվածում՝ թշնամու կողմից խփված հայկական ուղղաթիռի անկման վայրի ուղղությամբ: Միայն նոյեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը նշված հատվածում ադրբեջանական բանակը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 190 անգամ, որից 8-ի դեպքում՝ նռնականետից և խոշոր տրամաչափի այլ զինատեսակներից: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
ՊԲ առաջապահ ուժերի կողմից ձեռնարկվել և ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ թույլ չտալու համար հակառակորդին մոտենալ ուղղաթիռի անկման վայրին:
Ներկա դրությամբ, ինչպես ուղղաթիռի անկման վայրը, այնպես էլ ողջ առաջնագիծը գտնվում է հայ դիրքապահների մշտական վերահսկողության տակ:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					