Նոյեմբերի 21-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, արևելյան շրջաններում կա թույլ տեղումների հավանականություն: Նոյեմբերի 22-25-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ:

Քամին` հարավ-արևելյան՝ 2-7 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 22-ի ցերեկը հանրապետությունում կնվազի 2-3, 24-25-ին հատկապես արևելյան շրջաններում՝ ևս 4-6 աստիճանով:

Երևանում`

Նոյեմբերի 21-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում:

22-25-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:

Երևանի նոյեմբերի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 20.60C (1995 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -8.10C (1989 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 5.60C