Կրեմլի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ ասվում է, որ ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի նախագահի խորհրդական՝ Կարինե Մինասյանին պարգևատրել է Բարեկամության շքանշանով: 

Պարգևը շնորհվել է Ռուսաստանի Դաշնության հետ բարեկամության և համագործակցության ամրապնդման գործում, առևտրատնտեսական և մշակութային կապերի ոլորտում ունեցած մեծ ավանդի համար:

Միանսյանը նախագահի խորհրդական է նշանակվել հունիսի 7-ին: Մինչ այդ նա զբաղեցրել է էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնը: