Գաղտնիք չէ, որ երեխաներն ունեն ամենօրյա խնամքի և անձնական հիգիենայի պահպանման անհրաժեշտություն: Ուստի երեխայի խնամքն ապահովելու համար ծնողները ոչինչ չեն խնայում: Հատկապես խոսքը վերաբերում է խնամքի պարագաներին, որոնց համար ծախսում են հսկայական գումարներ: Դրանք են տակդիրները, շամպունները, տարբեր տեսակի գելերն ու թաց անձեռոցիկները:
Հաճախ նախապատվությունը ծնողները տալիս են հեղինակավոր ընկերությունների արտադրանքին, քանի որ նրանք մտածում են` որքան թանկ և հեղինակավոր ընկերության արտադրանք, այնքան անվտանգ կարող են դրանք լինել: Եվ կան ապրանքանիշներ, որոնք ապահովում են գնից բարձր որակ: Բայց նախ պետք է ապրանքանիշը դարձնել ճանաչելի ծնողներին, որպեսզի նրանք ունենան ընտրելու հնարավորություն: Մեր ժամանակներում գովազդը եղել և մնում է ապրանքանիշը ճանաչելի դարձնելու միջոց, սակայն գովազդի առավել արդյունավետության համար պետք է մշակել և իրագործել հետաքրքիր և անսովոր նախագծեր` սպառողին չձանձրացնելու համար:
Եվ ահա մանկական խնամքի ապրանքանիշներից մեկը մտահոգվելով և՛ իր սպառողների մասին, և՛ իր ապրանքանիշի ճանաչելիության, ընտրել է գովազդի լավագույն տարբերակը՝ համագործակցելով «Մոշն Թայմ» ընկերության հետ, իր գովազդը փակցնելով ավտոբուսների վրա: Իսկ գովազդի ճիշտ ընտրությունը ապահովում է կայուն եկամուտ և բարեկեցություն: