ՉԺՀ պաշտպանության նախարարությունից ստացված հրավերի համաձայն, նոյեմբերի 20-ին Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն է մեկնել ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորած պատվիրակությունը` նոյեմբերի 20-ից 22-ը Պեկինում անցկացվելիք «Հաղթանակ համագործակցության միջոցով, ստեղծելով համատեղ ճակատագրով ասիական համայնք» խորագրով Խիանգշանի 5-րդ համաժողովին մասնակցելու նպատակով:
Համաժողովի ընթացքում մասնակիցները կքննարկեն տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության խնդիրներ, ծովային անվտանգությանն ու հակաահաբեկչական համագործակցությանը ուղղված հարցեր: