Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը հանդիպում ունեցավ ԵԱՀ վակուֆների նախարար, շեյխ Տալաաթ Մուհամմադ Աֆիֆիի հետ։ Ջերմ եւ կառուցողական մթնոլորտում զրուցակիցները քննարկեցին հայ–եգիպտական տարաբնույթ հարաբերություններին վերաբերող հարցեր` բարձր գնահատելով այդ հարաբերություններում եգիպտահայ համայնքի ունեցած ավանդական դերակատարությունը: Երկուստեք կարեւորվեց քաղաքակրթությունների միջեւ երկխոսության խրախուսումը։
ՀՀ դեսպանը շեյխ Աֆիֆիին տեղեկացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի, այդ ուղղությամբ Հայաստանի եւ միջազգային հանրության գործադրած ջանքերի մասին:
Հանդիպմանը մասնակցեց նաեւ Եգիպտոսի հայ կաթողիկե համայնքի առաջնորդ Գրիգոր Օգոստինոս եպիսկոպոս Գուսանը։
Տեղեկանք: Վակուֆների նախարարությունը տնօրինում է կրոնական հաստատություններին պատկանող կալվածքները, որոնք դարեր շարունակ գոյացել են նվիրատվություններից։
ՀՀ դեսպանը Եգիպտոսում հանդիպել է ԵԱՀ վակուֆների նախարարի հետ
