Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի ուսանողները շնորհակալություն են հայտնում Պաշտպանության նախարարությանը, որ այսօր հնարավորություն ընձեռվեց կերտել և հիշել մեր պատմությունը: Նոյեմբերի 20-ին Եռաբլուրի պանթեոնում տեղի ունեցավ զորավար Արշակ Ներսիսյանի (Սեպուհ) աճյունասափորի բերման արարողությունը: Զորավարի աճյունը Երևան է տեղափովել Նյու-Յորքից: Միջոցառմանը մասնակցեց նաև Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանը: ՀՀ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը իր ելույթի ժամանակ նշեց. «Լինելով իսկական հերոս՝ Սեպուհը երբեք չդառնացավ իր հայրենիքին: Այսօր մենք կկատարենք զորավարի վերջին ցանկությունը»: Եռաբլուրից մեր ուսանողները շարժվեցին դեպի Առնո Բաբաջանյանի համերգասրահ, որտեղ տեղի էր ունենալու համերգ ի հիշատակ Արշակ Ներսիսյանի: «Սեպուհը այն անձնավորություններից էր, ում մասին քիչ էր խոսվում:
Անհնար է առանց փշաքաղվելու կարդալ այն կռիվների պատմությունների մասին, որտեղ նա մասնակցություն է ունեցել»,- նշեց պատմության գիտությունների դոկտոր Աշոտ Ներսիսյանը:



 
										
										 
										
										 
										
										 
													 
													 
													 
													 
													 
													 
											






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					