Ինչպես հայտնել ենք նախապես ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի մոտ անժամկետ հացադուլ է հայտարարել «Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանը: Դավիթի պահանջը մեկն է՝ հետ վերադարձնել ադրբեջանցիների կողմից խոցված ուղղաթիռում գտնվող օդաչուներին:
Այսօր՝ նոյեմբերի 21-ին, նրան միացել է նաև «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի որդի Շահեն Հարությունյանը:
«Ուզում եմ շնորհակալությունս հայտնել Շահենին: Նա այն եզակի, հասուն քաղաքացիներից է ով, ով բավական խորը հասկացողություն ունի և խորը գիտակցում է, թե ինչ է անում իր հայրը: Ես նրան խնդրեցի չմիանալ հացադուլին, բայց հաշվի առնելով նրա հստակ կեցվածքը՝ միայն ողջունում են նրա քայլը»,- ասել է Դավիթ Սանասարյանը: