«Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ բոլոր իրավիճակներում օլիմպիական հանգստություն դրսևորող Գալուստ Գրիգորիչն անչափ նեղսրտել է նախորդ օրն իր որդու՝ Արման Սահակյանի նկատմամբ Հովիկ Աբրահամյանի դրսևորած անհարգալից վերաբերմունքից: Եվ ընդհանրապես, վերջին շրջանում «սև կատու» է անցել նախկին «նապարնիկների» միջով: Բանն այն է, որ Հովիկ Աբրահամյանը Գալուստին նախ ՀՀԿ ֆրակցիայի ղեկավար «սղղացնելով», ապա ԱԺ նախագահ նշանակել տալով՝ մտածել է, որ վերջինս ամեն ինչ կանի, որպեսզի համ խորհրդարանը, համ կառավարությունը ենթարկվի իրեն, բայց հաշվարկներում սխալվել է:

Կառավարության ղեկավարի համբերության բաժակը լցվել է հայտնի «12 կետերի» շուրջ ոչ իշխանականների հետ «խոսելու» գործընթացը Գալուստին վերապահելու ու նրա կողմից տապալվելու արդյունքում: Համենայն դեպս, ասում են, Աբրահամյանն այդպես է գնահատել եռյակի մերժումը»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: