«Հրապարակ» թերթը գրում է.
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետի պաշտոնը դեռևս թափուր է: Այն անհիշելի ժամանակներից զբաղեցնում էր «երկաթյա լեդին»՝ Լալա Ղազարյանը, որը 4 ամիս առաջ ազատման դիմում գրեց, և այժմ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել երեխաների հիմնահարցերով բաժնի պետ Լենա Հայրապետյանը: Մեր տեղեկություններով, Ղազարյանի հետագա պաշտոնավարմանը դեմ է եղել անձամբ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Թե ինչու մինչ օրս չեն կարողանում այս «յուղոտ» պաշտոնի համար արժանի մեկին գտնել, հայտնի չէ:
Ըստ ապարատի կուլիսային զրույցների, պատճառն այն է, որ Լալա Ղազարյանը ոչ մի կերպ չի համակերպվում իր աշխատատեղի կորստի հետ և փորձում է վերադառնալ: Համաձայն է անգամ պաշտոնի անվանափոխությանը կամ ավելի ցածր կարգավիճակի, միայն թե վերադառնա: Աշխատանքի և սոցապնախարարության մամուլի պատասխանատու Անուշ Դանիելյանին հարցրինք՝ ինչո՞ւ է ուշանում այս կարևոր վարչության պետի նշանակումը: «Մրցույթը դեռ չի հայտարարվել: Իսկ ուշացման մասին պնդելը ճիշտ չէ, քանի որ օրենքով հստակ ժամկետ սահմանված չէ, և մրցույթ հայտարարելը Քաղծառայության խորհրդի գործն է»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: