«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը շարունակում է հանդիպումների շարքը ինչպես քաղաքական տարբեր ուժերի, անհատների ու հասարակական կազմակերպությունների, այնպես էլ արտախորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչների հետ:

Տիգրան Կարապետյանի գլխավորած «Ժողովրդական» կուսակցությունը համաժողովրդական շարժմանը միանալու, դեպի արդար պետականություն ու արդար իշխանություն գնալու վճռականությամբ է համալրում շարժման շարքերը՝ պատրաստ ոչ իշխանական երեք ուժերի կողքին կանգնել մինչև վերջ:

«Եկել է բոլոր տարակարծությունները մի կողմ դնելու, բոլորի ջանքերը միավորելու ժամանակը»,- իր խոսքում նշեց Տիգրան Կարապետյանը:

«Շարժման գրասենյակները բաց են բոլոր այն ուժերի ու անհատների համար, ովքեր կիսում են մեր մտահոգություններն ու ցանկություն ունեն նվիրված աշխատելու»,- դիմելով «Ժողովրդական» կուսակցության ներկայացուցիչներին՝ նշեց Գագիկ Ծառուկյանը: