Symantec ընկերությունը համակարգչային անվտանգության ոլորտում հանդիսանում առաջատարներից մեկը: Այս ընկերության կողմից վերջերս հայտնաբերվել է «աշխարհում ամենակատարյալ համակարգչային վնասակար ծրագրերից մեկը»: Ինչպես հայտնում է BBC-ն՝ մասնագետները կարծում են, որ Regin անվանումով ծրագիրը ստեղծվել է ինչ-որ պետության լաբորատորիաներում:
Այս մասին վկայում են նրա բարդությունն ու կատարյալությունը: Տվյալ վնասակար ծրագրի միջոցով հնարավոր էր կատարել վարակված համակարգիչների էկրանների screenshot-ներ, ձեռք բերել գաղտնաբառերը և վերականգնել ջնջված տվյալները:
Regin-ը օգտագործվել է ամենաքիչը 6 տարվա ընթացքում տարբեր կազմակերպությունների, բիզնես կառույցների և մասնավոր անձանց դեմ լրտեսություն անելու համար: