Agence France-Press-ը հայտնում է,- Ավստրալիայի ոստիկանությունն այսօր մեղադրանք է ներկայացրել մի բնակչուհու՝ սեփական երեխայի սպանության փորձի համար:
Պարզվել է, որ 30-ամյա կինն իր նորածին երեխային թողել է ջրահեռացման կոյուղում, սակայն հինգ օր անց երեխային ողջ գտել է հեծանվորդների մի զույգ։
Նոյեմբերի 23-ի առավոտյան նրանք զբոսնելիս են եղել Սիդնեյի արևմուտքում և հանկարծ բետոնե սալաքարի տակից երեխայի լացի ձայն են լսել։
Սալաքարը բարձրացնելու համար մի քանի մարդու օգնություն է անհրաժեշտ եղել։ Կոյուղու հորի մեջ հիվանդանոցային ծածկոցի մեջ փաթաթված նորածին երեխա է եղել։
Ոստիկանությանն ընդամենը մի քանի ժամ է անհրաժեշտ եղել մոր անունը պարզելու համար։ Պարզվել է, որ կինը երեխային 2,5 մետր խորությամբ հորի մեջ էր թողել դեռ նոյեմբերի 18-ին։
Կոյուղում հայտված երեխան ողջ է մնացել (տեսանյութ, ֆոտո)


