Դեկտեմբերի սկզբին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը իր ուղերձը կհնչեցնի Դաշնային Ժողովին: Այնուհետև մեծ մամլո ասուլիս կանցակցնի: Սակայն ժողովրդին նա ուղղակիորեն դիմում է հիմա: ՏԱՍՍ գործակալությունը հրապարակել է հարցազրույց, որտեղ ընդգրկված են այն թեմաները, որոնց մասին Վլադիմիր Պուտինը երբեք չի խոսել: Դա ընտանիքն է, մենության զգացումը, ընկերությունը, իր կյանքի ամենադժվար ժամանակները և նույնիսկ ինչ կասի Աստծուն այն աշխարհում:

Միայնակ է արդյո՞ք Վլադիմիր Պուտինը, այս մասին մտածելուց հետո պատասխանեց Պուտինը:

«Փաստացի, այո,..երբեմն»:

Իսկ հետո, երբ խոսքը գնաց ընկերնրի և դստրերի մասին, նա վստահորեն ասաց:

«Իմ հոգու մեջ մենության զգացում չկա»:

Նա առաջին անգամ խոսեց իր ընկերների մասին: Ոչ միայն «Պուտինի ըներների մասին», ինչպես մամուլում են անվանում պատժամիջոցների տակ ընկած մարդկանց, այլ նաև մոտիկ ընկերների մասին:

«Նրանք 80-ից ավելի են: Հասարակ մարդիկ, հիմնականում աշխատում են իրավապահ ոլորտում, ՆԳՆ-ում, դատախազությունում, փաստաբաններ: Դա չի նշանակում, որ մենք ամեն օր հանդիպում ենք, շամպայն խմում կամ օղի»:

Երկար տարիներ շարունակ Պուտինը չէր խոսել իր դստրերի մասին: Այն հարցին, թե նրանք ապրում են Ռուսաստանում, նա պատասխանեց.

«Իհարկե նրանք ապրում են Մոսկվայում: Հանդիպում ենք տանը: Ես նրանց ամիսը մեկ կամ երկու անգամ եմ տեսնում»: