ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Տիգրան Հարությունյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
Նշենք նաև, որ վերջին շրջանում մամուլում առկա էին հրապարակումներ կապված Տիգրան Հարությունյանի պաշտոնից ազատվելու հնարավոր պատճառների մասին: Համաձայն լուրերի նրա փոխարեն կնշանակվի Խոսրով Հարությունյանի որդին: