Ազգային ժողովում Եվրասիական տնտեսական պայմանագրի շուրջ հասարակական լսումներին «Հայ ազգային կոնգրես» խմբակցությունից հետևում է միայն Նիկոլ Փաշինյանը։

Իսկ թե ովքե՞ր են ներկա «Բարգավաճ Հայաստանից», «Հայ Հեղափոխական Դաշնակցությունից», «Ժառանգությունից»,  ներկայացնում ենք ստորև:

«Բարգավաճ Հայաստանից» պայմանագրի քննարկմանը ներկա են խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, պատգամավոր Միքայել Մելքումյանը, բացակաների թվում է նաև նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

«Հայ Յեղափոխական Դաշնակցությունից» ներկա է խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Հաշվի առնելով «Ժառանգություն» խմբակցության փոքրաթիվ լինելը, ամենամեծ տեսակարար կշիռը լսումերին ապահովել է հենց այս խմբակցությունը:

Ներկա են խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, Զարուհի Փոստանջյանը, ով այսօր ևս լրագրողների հետ զրույցում կրկնեց, որ ԵՏՄ-ին կողմ քվեարկող պատգամավորը դավաճան է:

Հիշեցնենք, որ  այսօր՝ նոյեմբերի 24-ին ԱԺ արտաքին հարաբերությունների և ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովները կազմակերպում են խորհրդարանական լսումներ՝ «Հայաստանի Հանրապետության Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» թեմայով: