Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը տեղեկացնում է, որ ՌԴ Մոսկվայի մարզում չորս ադրբեջանցուց բաղկացած հանցավոր խումբ է ձերբակալվել:

Ձերբակալվածները մեղադրվում են կողոպուտներ և սպանություն իրականացնելու համար:
Ռուս իրավապահների տվյալներով՝ կասկածյալները գործել են մոտ երկու տարի, և Մոսկվայի մարզում ավազակային հարձակումներ են իրականացրել առևտրային կազմակերպությունների գրասենյակների և մասնավոր տների վրա:

Բացի այդ, խմբավորման անդամները կասկածվում են Ադրբեջանի քաղաքացի ներգաղթյալի սպանության և մեկ այլ հայրենակցից գումար շորթելու համար: Հանցավոր խմբի անդամների տարիքը տատանվում է 30-34 սահմաններում:

ՌԴ իրավապահ մարմինները հարուցել են քրեական գործ, ընթանում է հետաքննություն: