«Ժառանգություն» կուսակցության անդամ Զարուհի Փոստանջյանը այսօր՝ նոյեմբերի 24-ին, ԱԺ լսումների ժամանակ հայտարարեց, որ ԵՏՄ-ն քաղաքական օրակարգ է և ծնվել է ի հակադրություն ԵՄ-ի։ Փոստանջյանը նշեց, ոչ դեռևս 1 տարի առաջ պետք է ստորագրվել ՀՀ իշխանությունների կողմից հավանության արժանացած Ասոցացման համաձայնագիրը:
«Այդ անդամակցությունը որևէ օգուտ չի տալու մեզ, այս պետությունը մեզ համար հուսալի տնտեսական պարտնյոր չի կարող լինել: Այդ պետության օլիգարխներն ուղղակի բազմապատկվում են, իր ժողովրդի համար էլ է դարձել չարիք: Փաստորեն Հայաստանը թույլ է տալիս Ռուսաստանին, Բելառուսին ու Ղազախստանին ազատ մուտք ունենալ մեր սահմանին»,- ասաց նա:
Ինչպես և նախկինում այս անգամ նույնպես Զարուհի Փոստանջյանը հորդորեց բոլորին քվեարկել դեմ, իսկ նրանք ովքեր կքվեարկեն կողմ, կդասվեն պետական դավաճանների շարքին:
Նիստը վարում էր ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը, որը հորդորեց նրան լինել ավելի կոռեկտ և զուսպ: «Պորտից ներքև, ասել եմ, չիջնել»,- ասաց Վարդան Այվազյանը: