«Մենք միանում ենք պայմանագրին, ինչո՞ւ, որովհետև եթե հարցադրում անենք, որ բուն միությանն ենք միանում, կասենք որ այն գոյություն չունի, հետևաբար դա մեր առաջարկությունն էր, որ պետք է միանանք պայմանագրին, այ սա է առանձնահատկությունը»,- այսօր ԱԺ-ում ԵՏՄ պայմանագրին միանալու լսումների ժամանակ ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: 

Փոխնախարարը խոսեց ԵՏՄ միանալու առավելությունների մասին՝ ասելով. «Մենք ստացել ենք բազմաթիվ առավելություններ: Մենք ուշադիր հետևում էինք, որ մեր և Վրաստանի միջև ազատ առևտրի ռեժիմը հարցականի տակ չդրվի, ինչպես նաև ունենք մեր մյուս հարևան Իրանի արտոնյալ պայմանները՝ տնտեսական գոտու հետ կապված: Բանակցությունների արդյունքում կարողացել են հասնել նրան, որ պայմանագրով ֆիքսվի, որ մինչ 2011 թվականի հունվարի 1-ը ստորագրված պայմանագրերն ու հուշագրերն իրենց ուժը չկորցնեն ԵՏՄ-ի պայմանագրին միանալու պարագայում: Այսինքն` ԵՏՄ-ն չվտանգի մեր հարաբերությունները Վրաստանի հետ»: 

Հիշեցնենք նաև, որ ինչպես և նախկինում այս անգամ նույնպես Զարուհի Փոստանջյանը հորդորեց բոլորին քվեարկել դեմ, իսկ նրանք ովքեր կքվեարկեն կողմ, կդասվեն պետական դավաճանների շարքին: