Ռուսաստանում 13-ամյա աշակերտուհին երեխա է ունեցել 9-րդ դասարանում սովորող աշակերտից: Դեպքը պատահել է ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում: Ինչպես հայտնում է lifenews.ru-ն՝ Քսենիա Լ․-ն երեխա է ունեցել 15-ամյա Գեորգի Կ․-ից։ Աղբյուրը հայտնում է, որ դպրոցի ղեկավարությունը տեղյակ է եղել կատարվածից և ամեն կերպ փորձել է կոծկել փաստը:
Միայն երբ աղջկա մոտ նկատվել է օրեցոր մեծացող փորը, այդ ժամանակ ճշմարտությունը ջրի երես է դուրս եկել: Ժամանակի ընթացքում հղիությունն այլևս անհնար է եղել թաքցնել։ Աղջկա մոր հետ երկար վիճաբանություններից հետո միայն նա համաձայնել է աղջկան տանել գինեկոլոգի մոտ։ Պարզվել է, որ աղջիկն իսկապես հղի է և արդեն գտնվում է հղիության 7-րդ ամսում։