Աշխարհահռչակ System of a Down ռոք-խումբը ապրիլի 23-ին համերգ կտա Հայաստանի Հանրապետության հրապարակում: Այս մասին մենք տեղեկացանք խմբի կողմից տարածված հաղորդագրության միջոցով, որը ներկայացված էր System of a Down-ի ֆեյսբուքյան էջում:
«Wake Up the Souls» համերգային շրջագայության շրջանակներում սկսվելու է ապրիլի 10-ին Լոնդոնում: Եվ այն նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչմանը: System-ի տղաները պարզաբանում են, որ իրենք միշտ են ոգեկոչել զոհերին՝ «հիշել հոգիներին», դրանից էլ՝ շրջագայության անվանումը՝ Wake Up the Souls (բառացի՝ «արթնացրու հոգիներին»):