Նոյեմբերի 22-ին, ժամը 08.50-ին, Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում իրար են բախվել «Լենդ Ռովեր» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ: Պատահարի հետևանքով «Օպել»-ի վարորդը՝ 1986 թ. ծնված Լևոն Գասպարյանը, տեղում մահացել է, իսկ «Լենդ Ռովեր»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: 

Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը: