«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Նախօրեին արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ոստիկանության Վարդենիսի բաժնի աշխատակիցները գողություն կատարելու մեջ մեղադրվող անձին տարել են դեպքի վայր, որպեսզի վերջինս տեղում ցույց տա, թե ինչպես է մուտք գործել տուժողի տուն, որտեղից ինչ իր է վերցրել և այլն: Սակայն գողության մեջ կասկածվողին հաջողվել է ոստիկաններից աննկատ դիմել փախուստի:

Ոստիկաններն արդեն մի քանի օր է՝ փնտրում են իրենց մեղադրյալին: Ի դեպ, ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ Վալերի Բաղյանը մեզ հետ զրույցում հերքեց տարածված լուրերը՝ ասելով, որ նման բան չի եղել»։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: