«Հրապարակ» թերթը գրում է.
«Քաղաքական շրջանակներում վերջին օրերին լուր է շրջանառվում, որ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն առաջիկայում կթողնի պաշտոնը: Ինչո՞ւ, պարոն Ցոլակյան՝ հարցրինք վեջինիս: «Չկա նման բան, սխալ-սուտ բաներ են տարածում. ես շարունակում եմ աշխատել ու չեմ պատրաստվում հրաժարական տալ»:
Իսկ ո՞վքեր են, ըստ Ձեզ, այդ լուրը տարածում: «Ես շատ գիտեմ, կարող է ցանկություն ունեցողները. էս էրկու օրը լրագրողներ են զանգում ու հարցնում՝ ճի՞շտ է, որ ես առողջական խնդիրներ ունեք, ձեզ էլ ասեմ՝ չունեմ»»,- մարզպետի խոսքերն է փոխանցում թերթը։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: