ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն իր մերձավոր շրջապատի մոտ հայտարարել է, թե չի պատրաստվում իշխանական համակարգում էական փոփոխություններ կատարել նույնիսկ ապրիլի 9-ից հետո: «Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են` Ս. Սարգսյանն ասել է, թե մտադիր չէ անգամ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին պաշտոնանկ անել: Իրենց պաշտոնում կմնան նաև ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը (Տամոժնի Գագո) և էլի շատ նախարարներ ու առանցքային պաշտոնյաներ: «Ժողովուրդ»-ն իր ստացած տեղեկությունը ճշտել է ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովից, որը, ըստ էության, ոչ հաստատել, ոչ էլ հերքել է լուրը. «Կուսակցության գործադիր մարմնի նիստում կուսակցությունը ապագա կառավարության կազմ չի քննարկել, մեր օրակարգում դեռևս այդ հարցը չկա: Թե ինչպիսի փոփոխություն կլինի, դա նախագահի մենաշնորհն է, և չեմ կարծում, որ պետք է այժմ առանց փաստերի դատողություններ անենք»:
Սերժ Սարգսյանը իշխանական համակարգում փոփոխություններ չի՞ անի
