Սամբոյի աշխարհի 2014թ. առաջնությունը անցկացվում էր Ճապոնիայի Նարիտա քաղաքում: Մրցումների վերջին օրը Հայաստանի հավաքականի օգտին 82 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ է նվաճել Աշոտ Դանիելյանը:
Աշոտ Դանիելյանը 2013 թվականին նվաճել էր աշխարհի չեմպիոնի կոչումը:
Իսկ Հայաստանը ներկայացնող մարզիկներից Մավրիկ Նասիբյանը նվաճել էր ոսկե մեդալ և դարձել աշխարհի չեմպիոն՝ 74 կգ քաշային կարգում: